Արեգունի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արեգունի լեռներ
Vaskenian Theological Academy in Sevan.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2740 մետր
Երկարություն65 կիլոմետր
Մեծագույն գագաթՊուտաքար

Արեգունի լեռներ, Արեգունու լեռնաշղթա, Արևիք, Գյունեյի լեռնաշղթա, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Փամբակի լեռների հարավարևելյան շարունակությունը՝ սկսվում են Քաշաթաղ գագաթից, հս-արմ ուղղությամբ ձգվում դեպի Պուտաքար գագաթը, ապա թեքվում հվ-արմ մինչև Ջրավետ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս-արմ, հասնում են մինչև Սևանի լեռնանցքը։ Երկարությունը 65 կմ։ Ջրբաժան են Սևանի գոգավորության և Գետիկի հովտի միջև, եզերում է Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից[1]։

Ամենաբարձր գագաթը Պուտաքար (լեռ) է 2744 մետր բարձրությամբ։ Լեռնաշղթայի արևելյան հատվածում է Ճամբարակի լեռնանցքը 2072 մ բարձրությամբ։ Հյուսիս-արևելյան լանջերի մի զգալի հատվածը անտառապատ է։ Լեռնաշղթան կտրտող խոշոր հովիտներից են Դրախտիկ ու Բարեբեր գետերի հովիտները ու ևս մի խոշոր գետահովիտ հյուսիսարևմտյան հատվածում։ Լեռնաշղթայի զգալի հատվածներ մտնում են Դիլիջան և Սևան ազգային պարկերի մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 420 — 992 էջ։