Աստղաձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Աստղաձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան | ||
ԲԾՄ | 2030 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4215[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աստղաձոր (Խաչաձոր, Ձոր), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Աստղաձոր գետի ներքին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 39 կմ հարավ–արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2030 մ բարձրության վրա։
Նախկինում գյուղը Ալակրըղ անվան տակ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[2]։ 1828 թ. Ադրիանապոլսի պայմանագրի համաձան, թույլատրվեց Արևմտյան Հայաստանից հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1830 թ. Բագրևանդի գավառի Ալաշկերտի դաշտի Ղամբլիպուշախ գյուղի բնակիչները հաստատվում ներկայիս Աստղաձորի տարածքում։ Գյուղը Սևանա լճից հեռու է երկու կիլոմետր՝ տեղավորված ոչ շատ բարձր բլրակի վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից և Վանից։
Աստղաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 180 | 793[4] | 1311 | 1990 | 2107 | 2074 | 2756 | 2928 | 3325 | 3758 | 4215[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և խոզաբուծությամբ։
Պատմամշակութային կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղամիջում պահպանված է կիսավեր սբ. Պողոս-Պետրոս (15-րդ դ.), գյուղի հարավային եզրին՝ սբ. Հռիփսիմե (13-րդ դ.) եկեղեցին։ Աստղաձորից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է սբ. Հռիփսիմե մատուռը։ Այստեղ հայտնաբերվել են երկաթե դարի (մ.թ.ա. 9-րդ-8-րդ դդ.) դամբարաններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 59
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive:
|
|