Արծվանիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալուչալու Ներքինից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիստ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արծվանիստ
Վանեվանք վանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2825 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1404
Արծվանիստ (Հայաստան)##
Արծվանիստ (Հայաստան)
Արծվանիստ (Գեղարքունիքի մարզ)##
Արծվանիստ (Գեղարքունիքի մարզ)

Արծվանիստ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափամերձ հարթավայրում, Կոթիկ գետի շրջանում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 53 կմ հարավ–արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1950 մետր հեռավորության վրա[2]։

Նախկինում Ալաչալու Ներքին անվամբ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից։

Արծվանիստի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1253 1530 1662 1819 2596 2497 2524 3064 2825[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվանիստի հարավարևելյան ծայրամասում կանգուն է Վանեվանի վանքը (10 դար), որի համալիրի մեջ է մտնում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (903 թվական)։ Գյուղից 3 կմ հարավ կա ավերակ գյուղատեղի, ուր գտնվում են Հնեվանքը և Քոլատակի սբ. Աստվածածին եկեղեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 64
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 35» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 72
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվանիստ» հոդվածին։