Jump to content

Կոթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոթիկ
Բնութագիր
Երկարություն20 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիս լեռ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՎանքիձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Կոթիկ, Ալաչալու, Ալիչալուչայ, Ալուչալուչայ, Արծվանիստ Կթանոց, Կոթիկ աղբյուր, Վանավանի ջուր, Վանավանուց ձորակ[1] (վերին հոսանքում՝ Մայրառու)[2], գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։

Սկիզբ է առնում Վարդենիս լեռնագագաթի հյուսիսային լանջերից՝ 3200 մ բարձրությունից և Արծվանիստ գյուղի մոտ թափվում Սևանա լիճ։ Երկարությունը 20 կմ է[3], ջրհավաք ավազանը՝ 86 կմ²։

Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ Ս-աձև։ Սնումը հիմնականում ստորերկրյա (61%) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0, 6 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 187 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 71 — 150 էջ։