Վերին Գետաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Գեղարքունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Վերին Գետաշեն
Verin Getashen.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԳյուղապետՏիգրան Մուրադյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես19.2 կմ²
ԲԾՄ1976±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5010[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1415
Պաշտոնական կայքՎերին Գետաշենի պաշտոնական կայք
##Վերին Գետաշեն (Հայաստան)
Red pog.png
##Վերին Գետաշեն (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Վերին Գետաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Գյուղը նախկինում Ադիաման անվանման տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի՝ հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով։ 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի՝ Վահան հազարապետի աճյունը։ Գյուղից 15 կմ հարավ-արևմուտք կան՝ Սպիտակ բանալի (մ.թ.ա. 1-ին հզմ), Տաթև (մ.թ.ա. 2-րդ հզմ) ամրոցներ, քարայր-կացարաններ (մ.թ.ա. 1-ին հզմ)։ Գյուղում կան 9-14 դդ խաչքարեր, 15-16 դդ ՙՁորի մատուռ՚ կոչվող մատուռը։ Այժմ գյուղն ունի երկու միջն. դպրոց, մեկ մսուր մանկապարտեզ, մշակույթի տուն և բուժամբուլատորիա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ [1]:

Գյուղն ընկած է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ [2] Այն հանդիսանում է գյուղի ցանքատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը։ Գյուղից արևմուտք ընկած հատվածում Արմաղան լեռն է՝ բարձրությունը 2829 մ, որի խառնարանում կա 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ [3] Արմաղանը համարվում է գյուղացիների սուրբ լեռը, որը տեղացիներն անվանում են Մաղմաղան։ Հաճախ անվանում են Դիմավոր Մաղմաղան, որը լեռան սրբացրած անվանումն է, այդպես են դիմում, երբ իրենց աղոթքն են հղում առ Աստված։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վերին Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 5010, առկա բնակչությունը` 4510 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. եկել են Ալաշկերտից, հիմնականում` Խաստուր գյուղից[3]։ Վերին Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 94 մարդ [4]
1873 589 մարդ [5]
1897 1503 մարդ [4]
1926 1907 մարդ [4]
1939 2268 մարդ [4]
1959 2656 մարդ [4]
1970 3601 մարդ [4]
1979 3589 մարդ [4]
1989 3916 մարդ [4]
2001 5055 մարդ [4]
2011 5010 մարդ [6]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 14։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 845
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 192. — 184 p.
  5. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)