Խաստուր
Գյուղ | |
---|---|
Խաստուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Խանզըր, Խանզիր, Խանձըր, Խանձիր, Խանձր, Խասդար, Խասդուր, Խասթիր, Խացտուր, Խացտուր-Խանզիր, Խոստուր, Հացտուն, Հացտուր, Հացտուր-Խանզիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | խաստուրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
- |
Խաստուր, Խոստուր, Հացտուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում: Գտնվում էր Արածանիի աջ կողմի վտակ Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտից 12 կմ հարավ-արևմուտք, Էրզրում տանող ճանապարհի վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հ. Մանանդյանի Խաստուրը կարող է լինել Պևտինգերյան քարտեզում նշված Խադաս ճանապարհային կայանը:
Ըստ ավանդության, հայ նախարարները Խաստուրից հետ են դարձրել Վարդան Մամիկոնյան սպարապետին, որն ուզեցել է գնալ Բյուզանդիա:
1827-1858 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գյուղի բնակչության մի մասը գաղթեց Կովկաս:
Բնակիչները բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները բնակություն են հաստատել Ալեքսանդրապոլի գավառի Քյավթառլու (այժմ Փանիկ) գյուղում:
1970 թվականին Հայաստանում Խաստուրից գաղթածներից գրի են առնվել Սասնա ծռեր էպոսի երկու պատումներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1820-1829 թվականներին ուներ 500 տուն, XIX դարի վերջերին` 300 տուն, 1909 թվականին` 55 տուն, իսկ 1915 թվականին` 171 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կային ընդարձակ մարգագետիններ, պարտեզներ և բանջարանոցներ, որոնք շրջապատված էին ուռենու, բարդու ծառերով։ Գործում էր 10 ջրաղաց։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Ներսես Շինող կաթողիկոսը (641-661)։ Եկեղեցին (ուներ ընդարձակ սրահ և խորանի պատի վրա փորագրված խաչքանդակներ) երկու անգամ հրդեհել է Լենկթեմուրի զորքը։
Խաստուրի շրջակայքում կային նշանավոր ուխտատեղիներ, որոնք գտնվում էր Խանումի քոշք կոչված աշտարակի մոտակայքում:
Ս. Աստվածածին եկեղեցուց հյուսիս գտնվում էր ընդարձակ գերեզմանատունը՝ 5000 քանդակազարդ տապանաքարերով։
Գյուղի մոտակայքում է գտնվում Թուխ Մանուկ կամ Ս. Աստվածածին ուխտատեղին, որտեղ հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է գրչության կենտրոն:
Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաստուրում է ապրել և գործել մատենագիր Խաչատուր Քուրդքանցին (XVIII դար):
Գյուղում են ծնվել բանասաց Մանուկ Թորոսյանը (1864-1958) և դիրիժոր Իսպիր Խարաջանյանը (1908-?)[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 682
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 33)։ ![]() |