Խաչլու (Ալաշկերտի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչլու (այլ կիրառումներ)
Խաչլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Արածանիի Շառիան գետի ձախ վտակներից մեկի ափին, Ալաշկերտ քաղաքից 4-5 կմ հյուսիս-արևելք։
Գյուղում հոսում էր 6 հորդաբուխ աղբյուրներ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության, Խաչլուի գերեգմանատանը կանգնեցված էր մի խաչ, որի անդրադարձրած ճառագայթները սփռվում էին մինչև դաշտ։ Այդ պատճառով գյուղը կոչել են Խաչլուս, որն հետո դարձել է Խաչլու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877 թվականին ուներ 75 տուն, իսկ XX դարի սկզբին ուներ 110 տուն հայ բնակիչ, որոնք եկել էին Բասենից, Բուլանըխից, Մանազկերտից և Խնուսից։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ բերրի վարելահողեր և ընդարձակ մարգագետիններ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչլուում կար նոր կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է գրչության կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 672
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ ![]() |