Jump to content

Եղնիթափա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Եղնիթափա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում է Էրզրում տանող ճանապարհից հյուսիս` հարթավայրի վրա։

Ըստ ոմանց գյուղը նույնն է, ինչ-որ Կորյունի, Փավստոս Բուզանդի, Մեսրոպ Մաշտոցի և այլոց նկարագրած Բագրևանդ գավառի Բլուր գյուղը, որի ավերակները գտնվում էին գյուղ մոտ` Բլուր հնավայրում։

1822 թվականին 300 հայ ընտանիք գերի էին տարվել Պարսկաստան։ Գյուղը 25-30 տարի մնացել էր ամայի, իսկ ապա նորից վերաբնակեցվել էր։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները գաղթել են Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հայաբնակ էր։ XIX դարի վերջին ուներ 76 տուն, իսկ 1914-1915 թվականներին 100 տուն հայ ընտանիք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն էր։ Մասնակիորեն զբաղվում էին նաև արհեստներով։ Գյուղն ուներ 2 ձիթհանք և մի բրուտագործական արհեստանոց։

Պատմամշակութային արժեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնիթափայի արևմտյան կողմում գտնող Բլուր հնավայրը համարվում էր ուխտատեղի։ Այնտեղ կային զանազան ավերակներ և 3 հայկական գերեզմանոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 191