Jump to content

Կայաբեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կայաբեգ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի ավազանի գետակներից մեկի հովտում, արգավանդ հարթավայրում։

Քրդերը գյուղացիներին կոչում էին գորոներ` գայլեր։ Ըստ ավանդության տեղի բնակչությունը սերում էր Գայլ Վահանից։

Կայաբեգում պահվում էր ձեռագիր պատկերազարդ ավետարան։

1915 թվականի Մեծ եղեռնից փրկված կայաբեգցիները գաղթել են Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ բերրի հողեր։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Գյուղն ուներ մի քանի ջրաղաց և ձիթհանք։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայաբեգն ուներ Ս. Աստվածածին անունով անշուք, խարխուլ մի եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 926
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 675