Jump to content

Մոլլա Սուլեյման (Ալաշկերտի գավառ)

Coordinates: 39°48′49″N 42°43′57″E / 39.81361°N 42.73250°E / 39.81361; 42.73250
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մոլլա Սուլեյման
39°48′49″N 42°43′57″E / 39.81361°N 42.73250°E / 39.81361; 42.73250
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներՄոլա Սուլեյման, Մոլլա Սելեյման, Մոլլա Սլեման, Մոլլա-Սուլեյման, Մուլա Սուլեյման
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն686 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մոլլա Սուլեյման (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)##
Մոլլա Սուլեյման (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)

Մոլլա Սուլեյման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[2]։ Գտնվում էր Շառիան գետի Ղռավ վտակի վերին հոսանքի տարածքում, Սուկավետ լեռան ստորոտում, Ալաշկերտ քաղաքից 8-10 կմ հարավ-արևմուտք։

Բնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 110, իսկ 1909 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկարգործություն և բանաջարաբուծությունն էր։

Գյուղն ուներ մի քանի պանդոկ ու կրպակ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում կան հանքային տաք աղբյուրներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլլա Սուլեյմանն ուներ 2 եկեղեցի, որոնցից մեկը կոչվում է Ս. Հակոբ։

Մինչև 1914 թվականը գյուղում եկեղեցիներին կից գործում էր վարժարաններ` 10-15 սաներով։ Գյուղից արևելք կար գյուղատեղի և գերեզմանոց[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 857