Աբուզեթ (Ալաշկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուզեթ (այլ կիրառումներ)
Գյուղ
Աբուզեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԱբուզետ, Աբուսեթ, Աբուզետ Վերին
Ազգային կազմքրդեր
Տեղաբնականունաբուզեթցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ04600

Աբուզեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում, Շառիան գետի ձախ ափին։

Գյուղը նախկինում գտնվելիս է եղել Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին ուներ 77 բնակիչ՝ կիսաքոչվոր անասնապահ քրդեր։ 1877-1878 թվականին գյուղն ուներ շուրջ 70 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության զբաղվածությունը անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուզեթում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները։ Բերդն ունեցել է կրկնակի (ներքին և արտաքին) պարիսպներ, ընդարձակ մթերանոցներ, ջրամբարներ և այլն[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png