Զեյդեկան
Գյուղ | |
---|---|
Զեյդեկան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Զեդըգան, Զեդըկան, Զեյդեգան, Զեյդըգան, Զեյդիգյան, Զեյդիխան, Զեյդիկան, Զեյդիքյան, Զեյդկան, Զեյթկան, Զեյկան, Զեյտիքան, Զեյտկան, Զետգան, Զետըկան, Զետկան, Սեիդխան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Զեյդեկանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Զեյդեկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]: Գտնվում էր Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտի դաշտում, Բայազետ-Տրապիզոն ճանապարհի մոտ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի արգավանդ հողեր, որի զգալի մասը ջրառատ է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասին հաջողվել է գաղթել Արևելյան Հայաստան:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է զուտ հայաբնակ գյուղ: XIX դարի կեսերին ուներ 60-65 տուն: 1878 թվականին բնակիչների մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան և բնակիչների թիվը կազմել է 35 տուն: 1913 թվականին ուներ 80 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու առևտուրն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյդեկանն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի: Գյուղի մոտ կա խաչքարներով գերեզմանատուն, եկեղեցու և բնակավայրի մնացորդներ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտներ[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 287