Խոշյան (Ալաշկերտի գավառ)
Գյուղ | |
---|---|
Խոշյան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Խոշիան, Կոշեկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | խոշյանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խոշյան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, Պարսկաստան տանող արքունական ճանապարհի վրա, գետահովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877-1878 ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայ բնակչության մի մասը գաղթել է Կովկաս։ 1883 թվականի Խոշյանում սկսել են բնակություն հասատե քրդերը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում՝ թուրք ջարդարարների ձեռքով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 8 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 25 տուն, որից՝ 5 տուն հայ բնակիչ։ Մեշ եղեռնի նախօրեին գյուղն ուներ 20 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Սուրբ Հակոբ անունով անշուք եկեղեցի[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 775
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 73)։ ![]() |