Դահար
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Դահար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Դահարի, Դահրի, Դաղար, Դայար, Թաղար, Տաղար |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 131 մարդ (1878) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Դահար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Դելիբաբա լեռնանցքից քիչ հեռու, Գալփարա գյուղի հյուսիսարևմտյան կողմում, Գալփարա գյուղի հյուսիսարևմտյան կողմում, Ալաշկերտ քաղաքից 33 կմ հյուսիս-արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին գեներալ Ն. Ն. Բարաթովի ռուսական բանակը հարված է հասցրել Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին և թիկունքին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877-1878 թվականներին ուներ 131 բնակիչ։
Պատմամշակութային արժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դահարից 10-11 կմ հյուսիս-արևմուտք` մի ժայռի հարավային կողմում, ժայռի վրա կա 2-3 մ2 հղկված մակերեսի վրա 39 տողից բաղկացած գրություն։ Քրդերը դա անվանում են Յազլը-դաշ` թարգմանաբար «գրված քար»[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 12