Արմաղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմաղան լեռից)
Jump to navigation Jump to search
Արմաղան
Mont Armaghan (3).jpg
Տեսակ լեռ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավոր Գեղարքունիքի մարզ
Լեռնաշղթա Գեղամա լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից 2829 մետր
##Արմաղան (Հայաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 40°4′12.797400100009″ հս․ լ. 45°12′53.163720100011″ ավ. ե. / 40.07022150002777749° հս․. լ. 45.21476770002777812° ավ. ե. / 40.07022150002777749; 45.21476770002777812

Արմաղան, Արմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է[1]։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում[2][3]:

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[4][5]։

Լեռան վրա է գտնվում 2009 թ.-ին բազալտից կառուցված եկեղեցին, որի մուտքը սխալ տեղից է կառուցված: Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ:

Արմաղանը հանդիսանում է սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկը:

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 19 — 150 էջ։
  2. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 465 — 992 էջ։
  4. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին»։ www.arlis.am։ 14 oգոստոսի 2008 թվական։ Վերցված է 2015-11-30 
  5. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ»։ www.mnp.am։ Վերցված է 2015-11-30 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 89 CC-BY-SA-icon-80x15.png