Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեվան , գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում [ 1] ։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 3 կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ճանապրհի ձախ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։
Նախկինում Քյարքիբաշ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում [ 3] ։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի շրջանի։ 1967 թվականից կոչվել է Շաֆակ , վերանվանվել է Վանեվան 1991 թ. ապրիլի 3 -ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանեվանի մշտական բնակչությունը կազմել է 367, առկա բնակչությունը՝ 335 մարդ[ 4] ։ Մինչև 1988 -1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[ 5] , այնուհետ` Բաքվից բռնագաղթած հայերով[ 3] ։ Վանեվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին ) ։
↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 755
↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան : 2008. — էջ 187. — 184 p.