Վարդենիս համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Հայաստանի համայնք |
| Մտնում է | Գեղարքունիքի մարզ |
| Ներառում է | Վարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ |
| Վարչկենտրոն | Վարդենիս |
| Խոշորագույն քաղաք | Վարդենիս |
| Օրենսդրական մարմին | Վարդենիս համայնքի ավագանի |
| համայնքապետ | Ահարոն Խաչատրյան |
| Պաշտոնական լեզու | հայերեն |
| Բնակչություն (2011) | 15,129 |
| Հիմնադրված է | հունիսի 9, 2017 թ. |
| Սահմանակցում է | Մարտունի, Ճամբարակ, Եղեգիս համայնքներ, |
| vardenis.am | |
Վարդենիս, համայնքի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Սահմանակցում է Մարտունի, Ճամբարակ և Եղեգիս համայնքների հետ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ։
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի կազմում ներառվել են նոր բնակավայրեր։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին բաղկացած է 27 անդամներից, որոնցից 14-ը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, 10-ը՝ Ահարոն Խաչատրյան դաշինքից՝ բաղկացած Համերաշխություն և Դեմոկրատական այլընտրանք կուսակցություններից, իսկ 4-ը Միասնական Վարդենիս դաշինքից, որի մեջ մտնում է ՀՅԴ-ն և Ժողովրդավարություն և աշխատանք կուսակցությունը։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն է։
Համայնքի բնակավայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդենիս համայնքը կազմված է 36 բնակավայրից՝ Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղերն ու Վարդենիս քաղաքը, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||
