Վանեվանի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեվանի վանք
Vanevan Monastery Front.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Արծվանիստ
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 903 թ
Շինանյութ Բազալտ, տուֆ
Վանեվանի վանքը գտնվում է Հայաստանում
Վանեվանի վանք
Կոորդինատներ: 40°8′47.400000000011″ հս․ լ. 45°30′55.800000000011″ ավ. ե. / 40.14650000000000318° հս․. լ. 45.51550000000000296° ավ. ե. / 40.14650000000000318; 45.51550000000000296

Վանեվանի վանք, վանքային համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում, Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը տուֆից են։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

914 թ Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։

980-ական թթ վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Վանեվանը XIII-XIVդդ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ XVI դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։

Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրոդ կեսին, 1871-80 թթ վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացուկողմից։