Հայրավանք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրավանք (այլ կիրառումներ)
| Հայրավանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Գեղարքունիքի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 9-րդ դար |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Մասն է | Բնակատեղի |
| Կազմված է | Եկեղեցի, Գավիթ և Գերեզմանոց |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
| Կառուցման ավարտ | 12-րդ դար |
| Հիմնադրված | 9-րդ դար |
![]() | |
![]() | |
Հայրավանք[2], Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայրավանքի ընդհանուր տեսքը
-
Հայրավանքը ամռանը
-
Խաչքար Հայրավանքի տարածքում
-
Հայրավանքը հյուսիսից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հայրավանք». Պատմական Հետք - Տուրեր Հայաստանում և Արտերկրում. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղ. Ջահկեցի, Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի, Վաղպատ, 1734
- Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893
- Քրիստոնյա Հայաստան հանր., Երևան, 2002
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայրավանք կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 206)։ |

