Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)
| Սուրբ Ամենափրկիչ վանք պարս.՝ کلیسای وانک[1] | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | մարզ 5[2][1] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1][3] |
| Թեմ | Սպահանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1606[4] և 1655[4] |
| Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2][1] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[5] |
| Նվիրված | Հիսուս[1] |
| Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1][5] |
| Հիմնադրված | 1606[4] և 1655[4] |
| Շինանյութ | աղյուս[1][5], plaster?[1][5] և սայլակ[1][5] |
![]() | |
![]() | |
| 32°38′06″N 51°39′21″E / 32.634888888889°N 51.65575°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Կառուցվել է 1655 թվականին՝ շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի և ժողովրդի օժանդակությամբ։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թվականներին։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թվականին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված է ժամացոյց։ Այն նվիրվել է եկեղեցուն 1930 թվականին։ Այստեղ պահվում են նորջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։
Վանքի ներսի պատերին պատկերված են դրվագներ սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից[6]։
Օժանդակ կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին, Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել է նաև իբրև թանգարան, հիմնվել է 1905 թվականին։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև աննանի եվրոպացի նկարիչների գործեր ու հայոց թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7 մմ երկարությամբ մազի վրայ գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։
Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել է 1975 թվականին։
- Սուրբ Ամենափրկիչ վանք-11 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-10 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-9 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-8 (Նոր Ջուղա)
- Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-7 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-6 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-5 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-4 (Նոր Ջուղա)
- Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանք-1 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-2 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-3 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-1 (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանքը (Նոր Ջուղա)
- Սուրբ Ամենափրկիչ վանք-Եղեռնի հուշարձան (Նոր Ջուղա)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի. Մասն Ա, Էջմիածնի կաթողիկոսների կոնդակներ (1652-1705 թթ.), Աշխատասիրեց Խաժակ Տէր-Գրիգորեան, Անթիլիաս, 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 https://iranarchpedia.ir/entry/15334
- 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/ամենափրկչեան-վանք.html
- 1 2 3 4 https://www.researchgate.net/publication/337199346
- 1 2 3 4 5 https://whc.unesco.org/en/tentativelists/6385/
- ↑ «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960. Կազմեց Լ. Գ. Մինասեան, Նոր Ջուղա, 1983։
- Լևոն Գ. Մինասեան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա) կատեգորիայում։ |

