Միտք (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միտք (այլ կիրառումներ)

«Միտք», ազգային, հասարակական, գրական և քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1912—1917 թվականներին, Թավրիզում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ա․ Տեր-Վարդանյան։ Ներկայացրել է իրանահայ գաղութի ներքին կյանքը։ Անդրադարձել է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրին, ծանոթացրել պատմությանը։ Հասարակական-քաղաքական բնույթի հոդվածների մի մասը տպագրել է ռուսերեն։ Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտել իրանահայ գրողների ստեղծագործությունները, գրախոսականներ, լուրեր մշակութային կյանքից։ Ունեցել է նաև հավելված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 613
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։