Հովիկ Էդգարյան
Արտաքին տեսք
| Հովիկ Էդգարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 25, 1925 |
| Ծննդավայր | Չհարմահալ և Բախտիարի, Իրան |
| Մահացել է | հոկտեմբերի 2, 2016 (91 տարեկան) |
| Մահվան վայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա (1955) |
| Մասնագիտություն | բանաստեղծ և երաժիշտ |
| Անդամություն | ՀԳՄ |
Հովիկ Ավետիսի Էդգարյան (հունիսի 25, 1925, Չհարմահալ և Բախտիարի, Իրան - հոկտեմբերի 2, 2016, Թեհրան, Իրան), հայ երաժիշտ, բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Էդգարյանը ծնվել է Իրանի Չհարմահալ գավառի Հաջիաբադ գյուղում։ 1955 թվականին ավարտել է Լոնդոնի երաժշտանոցը միաժամանակ՝ Երաժշտական գործիքների տեխնոլոգիայի ինստիտուտը։ 1947 թվականին Թեհրանում հիմնել է «Ջեներալ Մյուզիքս» երաժշտական գործիքների սեփական հաստատությունը[1]։ 1963 թվականին Թեհրանում հիմնադրել է «Րաֆֆի», ապա՝ «Նոր Անի» դպրոցը։ Հիմնադրել է Իրանահայ ազգային մշակութային միությունը։ Էդգարյանին է պատկանում 1/4 տոն նվագող դաշնամուրի գյուտը (1943)[2][3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդգարյանի անունով են կոչվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի արվեստի և Երևանի №105 դպրոցները[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատվեցին Էդգարյանին».
- ↑ «Zarkfoundation.com - Հովիկ Էդգարյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «..::Hovik Edgaryan::.». freenet.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Էդգարյան, Հովիկ Ավետիսի (1980). Խօսում են կենդանիները։ Պատանեկան գրականություն. Թեհրան: Ա. հ.
- ↑ Էդգարյան, Հովիկ Ավետիսի (1980). Ծաղկածովի երանգներ։ Բանաստեղծություններ. Թեհրան: տպ. Արաքս.
- ↑ Էդգարյան, Հովիկ Ավետիսի (1984). Լուսաշող։ Բանաստեղծություններ. Թեհրան: տպ. Նուրբախշ.
- ↑ Էդգարյան, Հովիկ Ավետիսի (1998). Եթերային։ Բանաստեղծություններ. Թեհրան: տպ. Նայիրի. ISBN 9789646479081.
- ↑ Էդգարյան, Հովիկ Ավետիսի. Խինդ ու ծիծաղ։ Ժողովածու. Ա.տ: Ա.հ.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Էդգարյան» հոդվածին։ |
| ||||||