Լիլիթ Տերյան
| Լիլիթ Տերյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 31, 1930 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մահացել է | մարտի 7, 2019 (88 տարեկան) |
| Վախճանի վայրը | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | արվեստագետ և քանդակագործ |
| Աշխատավայր | Իսլամական Ազադ համալսարան |
Լիլիթ Տերյան (դեկտեմբերի 31, 1930, Թեհրան, Իրան - մարտի 7, 2019, Թեհրան, Իրան[1]), իրանահայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Տերյանը ծնվել է 1930 թվականին Թավրիզում։ Դպրոցն ավարտելուց հետո Թեհրանի համալսարանում մեկ տարի գեղանկարչություն է սովորել, այնուհետև մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում։ Թեհրան վերադառնալով` 1960-1980 թվականներին դասախոսել է Թեհրանի համալսարանի դեկորատիվ արվեստի բաժնում, 1994-2000 թվականներին` Իսլամական Ազատ համալսարանի քանդակագործության և նախագծման բաժնում[2][3]։
Լիլիթ Տերյանի կերտած Եփրեմ խանի կիսանդրին տեղադրված է Սուրբ Մարիամ եկեղեցու բակում[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Տերյանը մասնակցել է մի շարք խմբակային և անհատական ցուցահանդեսների։ 1994 թվականին մասնակցել է Իսլամական Ազատ համալսարանի դասախոսների ցուցահանդեսին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացած Է Իրանի Քանդակագործութեան Մայրը` Լիլիթ Տէրեանը». Hayern Aysor. 2019 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ «LiLit Terian - Tavoos Online | Iran's First Bilingual Art Magazine |». tavoosonline.com. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.