Թեհրանի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրանի համալսարան
دانشگاه تهران
University of Tehran logo.png
University of Tehran main entrance.jpg
Տեսակ համալսարան
Կարգախոս میاسای ز آموختن یک زمان
Հիմնադրված է 1934
Տիպ հասարակական
Ուսանողներ 33 672
Գույներ երկնագույն
Երկիր Իրան
Տեղագրություն Թեհրան
Կայք ut.ac.ir
Կոորդինատներ: 35°43′12.500000100388″ հս․ լ. 51°23′42.700000098406″ ավ. ե. / 35.72013888891677169° հս․. լ. 51.39519444447177676° ավ. ե. / 35.72013888891677169; 51.39519444447177676
University of Tehran Վիքիպահեստում

Թեհրանի համալսարան (պարս․՝ دانشگاه تهران), Իրանի ամենահին և ժամանակակից համալսարանն է։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում աշխատում են 1500 գիտաշխատողներ, ունի շուրջ 33 000 ուսանող։ Ռեկտորը տնտեսագետ, դոկտոր Ֆարհատ Ռահբարն է, ով մինչև 2007 թվականը եղել է Իրանի փոխնախագահը։

Համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին Ռեզա Շահի հրամանով։ Համալսարանն ստեղծվել է այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միաձուլման արդյունքում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի դպրոցի մուտքը, Ճարտարապետության մեջ զգալի է 20-րդ դարի եվրոպական ազդեցությունը
Ինժեներական դպրոցի շենքըT Ամիր Աբադ կամպուսում

Նախնական Թեհրանի համալսարանն ունեցել է 6 ֆակուլտետ։

  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ (1934)
  • Գրականության, փիլիսոփայության և գիտա-կրթական ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ (1934)
  • Դեղագիտության ֆակուլտետ (1934)
  • Ատամնաբուժության ֆակուլտետ (1939)
  • Ինժեներական ֆակուլտետ (Fanni) (1942)[1]
  • Իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ

Հետագայում այլ ֆակուլտետներ էլ հիմնադրվեցին։

  • Գեղարվեստի ֆակուլտետ (1941)
  • Անասնաբուժական ֆակուլտետ (1943)
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ (1945)
  • Կառավարման ֆակուլտետ (1954)
  • Կրթության ֆակուլտետ (1954)
  • Բնական ռեսուրսների ֆակուլտետ (1963)
  • Տնտեսագիտության ֆակուլտետ (1970)
  • Սոցիալական գիտությանների ֆակուլտետ (1972)
  • Բնապահպանական ֆակուլտետ[2] (1975)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (1989)
  • Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ (2002)
  • Երկրագիտության ֆակուլտետ[3] (~2007)
  • Ձեռնարկատիրության ֆակուլտետ
  • Նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետ (~2010)

1992 թվականին Բժշկության, Ատամնաբուժության և Դեղագիտության ֆակուլտետները դուրս եկան համալսարանի կազմից և ստեղվեց Թեհրանի բժշկագիտական համալսարանը, որը նույնպես տեղակայված է նույն կամպուսում։

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի համալսարանը համագործակցում է մի շարք առանցքային ինստիտուտների հետ՝

  • Կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ինստիտուտ
  • Երկրաֆիզիկայի ինստիտուտ
  • Անապատների հետ համագոյակցության միջազգային հետազոտությունների կենտրոն
  • Գիտության պատմության ինստիտուտ
  • Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Էլեկտրոնիկայի ինստիտուտ
  • Կանանց հետազոտությունների կենտրոն
  • Կիրառական մենեջմենտի հետազոտական կենտրոն
  • Dehkhoda Dictionary Institute
  • Մեքենաների, վառելիքի և շրջական միջավայրի հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ
  • Turbo մեքենաների ինստիտուտ
  • Վառելիքա-ինժեներական ինստիտուտ
  • Ջրային ինստիտուտ
  • Էներգետիկայի պլանավորման և կառավարման հետազոտության ինստիտուտ
  • Ինժեներական օպտիմալացման հետազոտական խումբ
  • Կենսաբանական հետազոտության ինստիտուտ
  • Ընդլայնված նյութերի հետազոտության ինստիտուտ
  • Անօրգանական նյութերի հետազոտության ինստիտուտ
  • ԹՀ գիտահետազոտական ինստիտուտ (UTRI)
  • ԹՀ տեխնոպարկը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hessaby»։ Վերցված է մարտի 3, 2015 
  2. «Graduate Faculty of Environment»։ University of Tehran։ Վերցված է սեպտեմբերի 16, 2011 
  3. «Faculty of World Studies»։ University of Tehran։ Վերցված է մայիսի 21, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]