Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի[2][3] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[4][1] |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ[1][2][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Safavid architecture?[1][2] |
Կառուցման ավարտ | 1633 |
5,7 մետր[2] | |
Երկարություն | 17 մետր[2] |
Լայնություն | 5,7 մետր[2] |
Գմբեթ | 1 հատ |
Շինանյութ | adobe?[2], աղյուս[2][3], plaster?[2] և tile?[3] |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Փոքր Մեյդան թաղամասում, որի միակ եկեղեցին է[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 1633 թվականին, Խոջա Մինասի օգնությամբ, որի պատճառով էլ կոչվել է նաև «Փոքր Խոջենց ժամ»։ Շինությունը փոքր է, ունի երեք մուտք։ Գմբեթն ունի ութ փոքր պատուհան։ Այն Սուրբ Ներսես եկեղեցուց հետո, երկրորդն է, որ կառուցվել է հայկական ոճով։ Եկեղեցում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են 1641, 1643 և 1646։
Բակում կա Խոջա Մինասի մեծ որդու՝ Քանանի կնոջ՝ Սամբարի տապանաքարը, ուր գրված է. «Կողակից է սա Քանանի, մեծ որդուն Խոջա Մինասի, Ս. եկեղեցուս շինողի»։ Եկեղեցին ունի փայտազարդ դռնով մատուռ (ամռան եկեղեցի), որը կառուցւել է 1714 թվականին, Խոջա Մինասի թոռ և Խոջա Քանանի որդու՝ Թարխանի կողմից[6]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հատակագիծը ուղղանկյուն է՝ արևելք-արևմուտք, 17 x 7.5 մ չափերով[7]։ Ժամանակին սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունեցել է որմանկարներ, որոնք լավ չեն պահպանվել և ծածկվել են նորոգությունների ժամանակ։ Պեղվել են երկու որմանկարներ՝ խորանի մասում։ Դրանցից մեկը Աստվածածնի ավետումն է՝ հետևյալ գրությամբ. «Յիշատակ է Տէր Յարությունին և յուր կողակից Եաննաուն 175 (1790)»։ Մյուսում ամանի առջև ծնկաչոք քահանա է, իսկ Հիսուսը նստել է աթոռի վրա և խաղողի ճիթը ճմլում է սկիհի մեջ, վերից իջնում է սուրբ Հոգին, իսկ ամպերի մեջից երևում է Աստծո պատկերը։ Որմնանկարն ունի գրություն «Ջուր մաքրություն մեղաց, Արյուն հաղորդություն սրբոց»։
Բեմի երկու կողմերում կան զինվորների պատկերներ։ Սեղանի աստիճանները արծաթապատ են և նկարազարդված խաչերով ու ծաղիկներով։ Աստիճանների կենտրոնական մասերում կան երեք պատկերներ, որոնցից ստորինը ներկայացնում է Սկիհը նշխարով և սուրբ Հոգին, որին բռնած պահում են երկու հրեշտակներ, միջինը՝ Խաչելությունն է, իսկ վերջինը՝ Համբարձումը[8]։ Խորանում Մարիամ Աստվածածինն է՝ Հիսուսը գրկին, իսկ կողքերին՝ հրեշտակներ։ Բեմի արևելեան պատին Բեթղեհեմի եկեղեցու նմանությամբ եղել է խաչաձև պատուհան։ Մատուռի ներսում՝ սեղանի ետին և առաջնային մասերում, գունավոր հախճապակիներ են՝ 1.15 և 1.95 մետր[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://iranarchpedia.ir/entry/22897
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/գրիգոր-լուսաւորիչ-եկեղեցի.html
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին։ Վերցված է 2019-04-18
- ↑ 6,0 6,1 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- ↑ کلیسای گریگور (لوسارویچ مقدس)، اصفهان
- ↑ کلیسای گریگور لوساووریچ مقدس
|