Jump to content

Սուրբ Մինաս եկեղեցի (Թեհրան)

Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՇրջան 3[1][2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[3]
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1][2]
ՆվիրվածՄինաս Եգիպտացի[2][3]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն[2]
Կառուցման ավարտ1875
9,5 մետր[2][3]
Երկարություն17 մետր[2][3]
Լայնություն9,5 մետր[2][3]
Գմբեթ1 հատ
Շինանյութadobe?[2][3], աղյուս[2][3], plaster?[2][3] և փայտ[2][3]
Քարտեզ
Քարտեզ
35°46′05″N 51°23′56″E / 35.768138888889°N 51.398805555556°E / 35.768138888889; 51.398805555556
 Saint Minas Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մինաս , հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Թեհրանի թեմին։ Գտնվում է Թեհրանի Վանաք քաղաքամասում (որտեղ և Արարատ մարզադաշտը), Ղալէյէ Արամանէ փողոցի Քելիսա փակուղում[4]։

19-րդ դարում Չհարմահալի հայերի մի մասը տեղափոխվում է Թեհրան և բնակեցվում Վանք գյուղում։ Առաջին մատուռն այստեղ կառուցվել է 1856 թվականին։ Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1875 թվականին, երբ Վանքն առանձին հայաբնակ գյուղ էր և Թեհրանի կազմի մեջ չէր մտնում։ Մինչ այդ տեղի հայ բնակիչները՝ թվով 1200 հոգի, հարկադրված էին կրոնական արարողություններին մասնակցելու համար հասնել մայրաքաղաք Թեհրան[5]։

Եկեղեցու բակում կան 19-րդ դարին թվագրվող գերեզմանաքարեր, որոնք պատկանում են գյուղի բնակիչներին։ Բացի հայերից, նրանց մեջ կան ռուսներ և անգլիացիներ։ Ժամանակաին գերեզմանատան մի մասը գտնվում էր մոտակա բլրի վրա, որի տեղում 1987 թվականին կառուցվել է Արարատ մարզավանի սուրբ Խաչ մատուռը։ Դրա ճարտարապետն էր Արարատ մարզադաշտի հեղինակ Ռոստոմ Ոսկանյանը (1932-2013), որը մատուռը կառուցել է տվել ի հիշատակ Իրան-իրաքյան պատերազմում (1980-88) զոհված հայ զինվորների[6]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կառուցված է աղյուսով ու կավով։ Պատերը ներսից գաջված են, դրսից՝ պատված գեղեցիկ աղյուսե շրջանակներով։ Կառույցն ուղղանկյուն է՝ արևելքից արևմուտք ձգվող 17 մետր երկարությամբ եւ 6,5 մետր լայնությամբ։ Առաստաղը հենված է վեց սյուների վրա[7]։

Եկեղեցին ունի լուսամուտներ երեք կողմերում, նաև երկու մուտք արևմտյան ու հարավային կողմերում։ Այդտեղ վեր է խոյանում մի փոքր զանգակատուն։

Ծանոթագրութհուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://iranarchpedia.ir/entry/19929
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.tehranprelacy.com/farsi/tehran-churches-fa/1922-2018080905
  4. ↑ Թեհրանի Սուրբ Մինաս եկեղեցի
  5. ↑ «Իրանի հայկական դպրոցները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  6. ↑ Holy Cross Chapel – An unexpected icon, this church brings Armenian-Iranians together. Brownbook – An Urban Guide to the Middle East, issue 62 — The Brutalist Architecture in Tehran. Plus Memar Magazine Archives. March – April 2017.
  7. ↑ «Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.