Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Հաֆթվան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Գմբեթ և զանգակատուն
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևմտյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճիլխադինյան ճարտարապետություն և սեֆյան ճարտարապետություն
Կառուցման ավարտ13-րդ դար
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint George Church (Haftvan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Հաֆթվան գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Սալմաստ քաղաքից 6 կմ հարավ։ Շարունակում է մնալ ուխտատեղի Սալմաստի ու շրջակայքի սակավաթիվ հայ բնակչության համար։

Սուրբ Գևորգ անունով եկեղեցիներ կառուցվել են Իրանի տարբեր գյուղերում (Փայաջուկ, Կարաբուլաղ, Հոդար, Հաֆթվան) ու քաղաքներում (Թեհրան, Սպահան, Ուրմիա)։ Դա կապված էր ոչ միայն հայերի, այլև ասորիների շրջանում սուրբ Գևորգի (ասոր՝ ܓܝܘܪܓܝܣԳիվարգիս) պաշտամունքի հետ։ Հիմնականում այդ անունը գործածական էր դարձել զարգացած միջնադարում։ Այսօր Պարսկահայքի (Արևմտյան Ադրբեջան) գյուղերում պահպանվել են նաև մի քանի ասորական եկեղեցիներ՝ այդպիսի անուններով։ Տեղի ասորիների մեծ մասը Հայաստան էր տեղափոխվել հայերի հետ միասին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո։

Սուրբ Գևորգը կառուցվել է 13-րդ դարում, հայկական Հաֆթվան գյուղում։ Վերանորոգվել է երկու անգամ՝ 1652 թվականին և 1930 թվականի Սալմաստի երկրաշարժից հետո։ Եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսավեր մի դահլիճ, որը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին[3]։ Հաֆթվանը նախքան 1946 թվականի մեծ հայրենադարձությունը եղել է խոշոր հայկական գյուղ. այստեղ գտնվում էին ևս երեք եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (18-րդ դար), Սուրբ Թադեոս (13-րդ դար) և Սուրբ Պողոս-Պետրոս։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգը ուղղանկյունաձև բազիլիկ շինություն է, կառուցված սև անտաշ քարով։ Եկեղեցու և զանգակատան գմբեթները գտնվում են շինության կենտրոնական մասում։ Դրանից ոչ հեռու գտնվող դպրոցական շենքը ևս կառուցվել է նույն տեսակի քարով։

Սրահի արևելյան կողմում գտնվող համեմատաբար մեծ տարածքում երեք կամար կա՝ եռանավ բազիլիկին համապատասխան։ Ներսում կան 4 սյուներ, որոնք միասին բարձրացնում են առագաստակապ տանիքը[4]։ Խորանի երկու կողմերում առանձնանում են քառակուսի խցեր։ Արևմտյան հատվածն ունի քառակուսի բացվածք՝ տանիքը սյուների և կողմնակի պատերի միջև ամրացնելու համար։ Եկեղեցու պատերը գիպսածածկ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. «فصلنامه فرهنگی پیمان». paymanonline.com (Persian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. کلیسای گئورک مقدس (هفتوان)