Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մարաղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Church HOVANS 01.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ17-րդ դար
Կոորդինատներ: 37°23′21.595200100011″ հս․ լ. 46°14′12.648500101595″ ավ. ե. / 37.38933200002777824° հս․. լ. 46.23684680558377380° ավ. ե. / 37.38933200002777824; 46.23684680558377380
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մարաղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Քաղաքի միակ եկեղեցին է, գտնվում է Էրմանեսթան թաղամասում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաղայի հայությունը այստեղ է հաստատվել հիմնականում շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: Ուրմիո լճից արևելք գտնվող այս քաղաքն ուներ հին պատմություն, և նրա բնակիչների մեջ կային նաև հրեաներ, ասորիներ, քրդեր, ազարիներ: Հայերը բարեկամանում են քրիստոնեադավան ասորիների հետ, հաճախ և՝ ձուլվում իրենց հետ: Տեղի հայերն ունեցել են սեփական բարբառը: Այժմ Մարաղայում հայեր չեն ապրում: Նրանց մի մասը Հայաստան էր տեղափոխվել դեռ Թուրքմենչայի պայմանագրի (1828) կնքումից հետո՝ Արցախում հիմնելով Մարաղա գյուղը: Նախքան իսլամական հեղափոխությունը Մարաղայում ապրում էր 60 հայկական ընտանիք, գործում էր դպրոցը, եկեղեցին, կար գերեզմանատուն[1]:

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, ունի բարձր գերանածածկ ձեղունով: Այն աղյուսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփված, բարձրադիր խորանաձև փորվածքներ ունի[2]: Երկար տասնամյակներ մնալով լքված՝ եկեղեցին 2012 թվականիից ամբողջապես վերանո­րոգվում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հու­շար­ձանների պահպանման հիմնարկության կողմից` Ազգային առաջնորդարանի հետ համատեղ[3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մուտքը արևմտյան կողմում է՝ գմբեթին կից: Այդտեղ է տեղակայված եկեղեցու զանգը: Հյուսիսային և հարավային կողմերում՝ պատերի վրա, կան մի քանի պատուհաններ: Բակի արևմտյան կողմում կան մի քանի սենյակ-լսարաններ, որոնք նախկինում օգտագործվել են դպրոցի ու վանքի համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]