Լուսաբեր (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաբեր (այլ կիրառումներ)

«Լուսաբեր», մանկապատանեկան, գրական-գեղարվեսաական, մանկավարժական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1949-1971 թվականներին, Թեհրանում։ Արտոնատեր-խմբագիր՝ Ա. Մուրադխանյան, հետագայում խմբագրել է Ա. Գառոնեն (Ա. Տեր-Բաղդասարյան)։ Տպագրել է հայ և օտար դասականների ստեղծագործություններ, արձակ և չափածո գործեր, պիեսներ, երգեր են։ Ներկայացրել է գրականության և արվեստի նշանավոր գործիչների (Կոմիտաս, Պետրոս Ադամյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան և ուրիշներ) կյանքն ու գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի պատմական հուշարձաններին, երեխաներին ուսուցանել վարվելակերպի կանոններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685 CC-BY-SA-icon-80x15.png