Հովհաննես Մարդ
Հովհաննես Մարդ | |
|---|---|
| Ծնվել է | 1890[1][2] |
| Ծննդավայր | Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2] |
| Վախճանվել է | հունիսի 3, 1972[1][2] |
| Վախճանի վայր | Թեհրան, Իրան[1][2] |
| Գրական անուն | Հովհաննես Մարդ[1] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Աշխատավայր | Պատանի |
| Հովհաննես Մարդ Վիքիդարանում | |
Հովհաննես Մարդ (Հովհաննես Սարգիսի Մարգարյան, 1890[1][2], Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2] - հունիսի 3, 1972[1][2], Թեհրան, Իրան[1][2]), հայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուսական գիմնազիայում։ Սկսել է գրել 1912 թվականից, աշխատակցել է «Պատանի» (1912-1914) ալմանախին։ 1929 թվականին Հովհաննես Մարդը վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում։ 1935 թվականից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով։ Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականներում։ 1946 թվականին լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»)։ Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»)։ Հովհաննես Մարդը նաև թարգմանիչ է։ 1962 թվականին հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967 թվականին՝ երկրորդը։ 1971 թվականին լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մարդ» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 304)։ |