Արսեն Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Մինասյան
Դիմանկար
Ծնվել է1916
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մահացել է1977
Մահվան վայրՌաշթ, Իրան
Քաղաքացիություն Իրան[1]
Մասնագիտությունդեղագործ, գիտնական, գյուտարար, մեկենաս և բարեգործ

Արսեն Խաչատուրի Մինասյան (պարսկերեն՝ آرسن میناسیان, 1916, Ռաշթ, Իրան - 1977, Ռաշթ, Իրան), իրանահայ բարերար, դեղագետ, գիտնական, գյուտարար։ Դեղագործության դոկտոր։ 1954 թվականին Գիլանում հիմնադրել է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Մինասյանը ծնվել է 1906 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական գործունեությունն սկսել է որպես բուսաբույժ, պատրաստել է բուսական դեղեր, որոնք անվճար բաժանել է աղքատներին[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գիլանում օգնել է Ռաշթի և շրջակա գյուղերի բնակչությանը։ Ապրել է Ղազվինում։ Ռաշթում հիմնադրել է իրանի առաջին շուրջօրյա «Քարուն» դեղատունը։ Ռաշթ քաղաքում հիմնադրել և ղեկավարել է ծերանոց[4]։

Մահացել է 1977 թվականին Ռաշթում[5][6]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիլանի դեղագործների միության անդամ
  • Ռաշթի հայկական առաջնորդարանի եկեղեցու խորհրդի անդամ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի, դեղագործության օրվա կապակցությամբ, Գիլանի քաղաքների դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանի հիշատակին և համախմբվելով, դեղեր են ուղարկում նահանգի կենտրոն` Ռաշթ քաղաքի հաշմանդամների պանսիոնատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://minasian.library.ucla.edu/minasianaboutCollection.html
  2. Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջեր 301–302։ ISBN 964-6974-50-3 
  3. آرسن خاچاطوریان میناسیان։ رسانه مجازی نگاه - استان گيلان։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է 2017-06-17 
  4. 4,0 4,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  5. «آرسن میناسیان، نیکوکاری که برای انسانیت مرز قائل نبود | گیلان مصور»։ gilanmosavar.com (fa-IR)։ Վերցված է 2017-06-17 (չաշխատող հղում)
  6. User Super։ «آیین بزرگداشت آرسن میناسیان نیکوکار برجسته گیلانی در رشت برگزار شد - آلیک آنلاین»։ alikonline.ir (fa-ir)։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-05-ին։ Վերցված է 2017-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]