Մինաս Պատկերհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինաս Պատկերհանյան
Ծնվել է1885
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1972
Մասնագիտությունլուսանկարիչ

Մինաս (Մկրտիչ) Պատկերհանյան (1885, Սպահան, Իրան - 1972), իրանահայ լուսանկարիչ, Սպահան քաղաքի լուսանկարչության վարպետներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Պատկերհանյանը ծնվել է Սպահանում 1885 թվականին: 1900 թվականին մոր հետ մեկնել է Հնդկաստան, Կալկաթայում սովորել լուսանկարչություն և իր խնայողություններով գնել լուսանկարչական ապարատ: Զբաղվել է սիրողական լուսանկարչությամբ: Լուսանկարչության մեջ հմտանալուց հետո, 1910 թվականին վերադառնում է Իրան: Որոշ ժամանակ Իրանի Արաք քաղաքում փոքր լուսանկարներ է պատրաստել, որոնք ամրացվել են հագուստի վրա իբրև զարդ: 1911 թվականին Սպահանում հիմնել է իր լուսանկարչական արհեստանոցը և այն կոչել «Մինասի լուսանկարչատուն», որտեղ աշխատել է մինչև 1961 թվականը:

Լուսանկարել է Սպահանի պատմական հուշարձանները, հին ընտանիքներին[1][2]:

Մահացել է 1972 թվականին: Թաղված է Ջուղայում:

Որդին՝ Վահան Պատկերհանյանը, նույնպես լուսանկարիչ է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Photographs from Esfahan taken by Minas Patkerhanian Machertich [1900-1970s]»։ Endangered Archives Programme (անգլերեն)։ Վերցված է 2018-01-14 
  2. «#Armenian families in #Isfahan»։ ShahreFarang (en-US)։ 2016-04-24։ Վերցված է 2018-01-14