Ռոբերտ Էքհարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռոբերտ Էքհարթ
Ծնվել է1935
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1994
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 1037441

Ռոբերտ Էքհարթ (գերմ.՝ Robert Ekhart, 1935, Թավրիզ, Իրան - 1994), իրանցի ռեժիսոր, գլխավոր խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքհարթը ծնվել է Թավրիզում: Հայրը եղել է գերմանացի, մայրը՝ հայ: Էքհարթի հայրը Թավրիզում եղել է գործարանի սեփականատեր, որին 1940 թվականի սեպտեմբերին սպանել են Իրանը գրավող դաշնակից զորքերը[1]:

Պատանի տարիքում Էքհարթը մոր հետ տեղափոխվել է Թեհրան և ներգրավել Jahan-e Cinema [Կինոյի աշխարհ ամսագիր] և սկսել է գրել ամենամսյա Setare Cinema-ում [Ֆիլմի աստղ ամսագիր]: 1956 թվականին դարձել է ամսագրի գլխավոր խմբագիր:

Մոր մահից հետո թողել է աշխատանքն ամսագրում և 1958 թվականին տեղափոխվել Գերմանիա, որտեղ սովորել է ռեժիսուրա և աշխատել Բավարիա ֆիլմ ստուդիայում: 1961 թվականին վերադարձել է Իրան:

Էքհարթը Թեհրանում սկսել է «Villa Movie Studio»-ն և 1962 թվականին Բաբկեն Ավետիսյանի գործադիր-արտադրության ներքո մեկնարկել է իր դեբյուտային «Մեծ քաղաքը» ֆիլմը: Մինչև 1973 թվականը Էքհարթը նկարահանել է մի շարք ֆիլմեր, այնուհետև կենտրոնացել է օտարալեզու ֆիլմերի ներմուծման և ամբողջ երկրում կինոթատրոնների ստեղծման վրա: Նրա ֆիլմերից են «Ոսկե ձեռք», «Սիրո ուժը», «Ջունգլիների վայրագություն», «Հարսնացուի գինը» և «Հետևիր մինչև դժոխք»:

1977 թվականին Էքհարթն արտագաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում: Նա մահացել է 1994 թվականի գարնանը` 59 տարեկան հասակում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999)։ A Guide To Iranian Cinema Directors 1930-1999։ Tehran: Simroo Publishing House։ էջ 40։ ISBN 964-5685-35-4