Ջուղայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուղայի բարբառ, հայերենի բարբառ։ Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ խոսվում է Իրանի Իսլամական Հանրապետության Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում, Հնդկաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուղայի և Նոր Ջուղայի բարբառները մոտավորապես 400 տարվա բաժանման ընթացքում զգալապես հեռացել են իրարից։ Առավել հնագույն հատկանիշներ է պարունակում Նոր Ջուղան։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դասակարգման Ջուղայի բարբառը պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ իբրև առանձին բարբառային միավոր մտնում է արևելյան խմբակցության Արարատյան կամ հյուսիսարևելյան բարբառախմբերի մեջ։

Կազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի եռաստիճան շնչեղ-ձայնեղներով համակարգ։ Հին Ջուղայի բարբառում գրաբարի ձայնեղների դիմաց առկա են խուլեր։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ի, ու, օ, է, ը։ և ո հաճախ ունեն երկբարբառային արտասանություն։ Բնորոշ են հխ և յհ՝ հնչյունափոխությունները (հաց > խաց, յաղթել > հախթէլ)։ Երկբարբառները պարզված են՝ (լայն > լէն), ոյ > ու (լոյս > լուս), իլ > ու (արիւն > արուն)։

Հոգնակիակերտ ձևույթներն են՝ էր, նէր/նի, ք (տընէր, բէրաննէր, անգօջնի, քէնիք)։ Գործածական են էրօրդ և ում վերջավորություններով դասական թվականներ (չօքէրօրդ, չօքում-չորրորդ)։ Ցուցական դերանուններն են՝ էս-էտ-էն, աոօնք- տօնք-էնդօնք/ընդօնք/նօնք։

Ունի անորոշ՝ էլ/իլ, ալ (խըմէլ, աբրիլ, թօղալ), անկատար՝ ում/ըմ, ման (խաղում/խաղըմ, վազման), ապառնի՝ էց, ու (կատարէլէց, կատարէլու), վաղակատար՝ էլ (աղացէլ), հարակատար՝ ած (նստած) դերբայները։ Սահմանական եղանակի ներկա և անկատար ժամանակները կազմելիս, ում-ին զուգահեռ գործածվում է ման մասնիկով անկատար դերբայ (ուզում ա, գոլման ա-ուզում է, գալիս է)։ Պայմանական եղանակը կազմվում է կը/գը/գ՝ը/քը, պիտալ, պըլա, հարկադրականը՝ պըւոկա, պըաի, պէտիլ եղանակիչներով։ Օժանդակ բայը խոնարհվում է հետևյալ կերպ, ներկա՝ ամ, աս, ա, անք, աք/էք, ան, անցյալ՝ ի, իր, էր, ինք, իք, ին։

Ջուղայի բարբառում շեշտն ընկնում է վերջընթեր վանկի ձայնավորի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճառյան Հրաչյա, Քննություն Նոր Ջուղայի բարբառի, Երևան, 1940։
  • Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Երևան, 1951
  • Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Երևան 1953։
  • Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։