Վաղակատար դերբայ
Վաղակատար դերբայ, ժամանակակից հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս կատարված ավարտված գործողություն առանց հետևանքի կամ մնայուն վիճակի դրսևորման։
Վաղակատար դերբայն արևելահայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղակատար դերբայը կազմվում է -ել, -(աց)ել մասնիկներով, որոնք ավելանում են բայի երկրորդ հիմքին, ինչպես՝
- գրել — գրել
- կարդալ — կարդացել
- զարմանալ — զարմացել։
Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։ Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ, իսկ վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։ Անորոշի դեպքում ժխտական օժանդակ բայը հետադաս է, իսկ վաղակատարի դեպքում՝ նախադաս։
Ժամանակաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղակատար դերբայը միշտ հանդես է գալիս օժանդակ բայի ներկա և անցյալ ձևերի հետ՝ կազմելով սահմանական եղանակի վաղակատար ներկա և վաղակատար անցյալ ժամանակաձևերը.
1. Սահմանական եղանակ. Վաղակատար ներկա
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկել եմ | ներկել ենք |
II դեմք | ներկել ես | ներկել եք |
III դեմք | ներկել է | ներկել են |
2. Սահմանական եղանակ. Վաղակատար անցյալ
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկել էի | ներկել էինք |
II դեմք | ներկել էիր | ներկել էիք |
III դեմք | ներկել էր | ներկել էին |
Վաղակատար դերբայն արևմտահայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմվում է -եր մասնիկով, որը դրվում է Ե, Ի խոնարհման աններածանց բայերի ներկայի, իսկ մյուս բայերի անցյալի հիմքի վրա։ Ի լծորդը հնչյունափոխվում դառնում է Ե։
- գրել → գր → գրեր
- հաւնիլ → հաւն → հաւնել (ի > ե)
- հարցնել → հարցուց → հարցուցեր
- մօտենալ → մօտեց → մօտեցեր
Ժամանակաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանալով օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերին՝ վաղակատարը կազմում է սահմանական եղանակի վաղակատար ներկա և վաղակատար անցյալ ժամանակաձևերը։ Այս ժամանակաձևն իմաստային առումով համընկնում է արևելահայերենի նույնանուն ժամանակաձևի հետ։
1. Սահմանական եղանակ. Վաղակատար ներկա
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | գրեր եմ | գրեր ենք |
II դեմք | գրեր ես | գրեր եք |
III դեմք | գրեր է | գրեր են |
2. Սահմանական եղանակ. Վաղակատար անցյալ
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | գրեր էի | գրեր էինք |
II դեմք | գրեր էիր | գրեր էիք |
III դեմք | գրեր էր | գրեր էին |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 161-162, 179-180։
- Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 286։