Ձևաբայ
Արտաքին տեսք
Ձևաբայ կամ Կախյալ դերբայ, այն անդեմ բայերը, որոնք ի տարբերություն դերբայների, ինքնուրույն չեն կարող գործածվել և նախադասության առանձին անդամ չեն կարող դառնալ։
Ձևաբայերի տեսակներն արևելահայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արևելահայերենն ունի չորս ձևաբայ.
| Ձևաբայ | Հիմք | Վերջավորություն |
|---|---|---|
| Անկատար | կարդ, պատմ | -ում |
| Ապակատար | կարդ, պատմ | -ալու, -ելու |
| Վաղակատար | կարդ, պատմ | -ել, -(աց)ել |
| Ժխտական | կարդ, պատմ | -ա, -ի |
Ձևաբայերի տեսակներն արևմտահայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արևմտահայերենն ունի երեք ձևաբայ.
| Ձևաբայ | Հիմք | Վերջավորություն |
|---|---|---|
| Ապակատար | կարդ, սորվ | -ալու, -ելու |
| Վաղակատար | գր, պատմ | -եր |
| Ժխտական | կարդ, պատմ | -ար, -եր |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 285-287։
- Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 158-162։