Jump to content

Ապակատար դերբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապակատար դերբայ, ժամանակակից հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս գործողությունը չսկսված, կատարելի վիճակում։

Ապակատար դերբայն արևելահայերենում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝

գրել → գրելու
կարդալ → կարդալու
զարմանալ → զարմանալու։

Ժամանակաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակատար դերբայը միշտ հանդես է գալիս օժանդակ բայի ներկա և անցյալ ձևերի հետ՝ կազմելով սահմանական եղանակի ներկա ապակատար և անցյալ ապակատար ժամանակաձևերը.

1. Սահմանական եղանակ. Ապակատար ներկա

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք ներկելու եմ ներկելու ենք
II դեմք ներկելու ես ներկելու եք
III դեմք ներկելու է ներկելու են

2. Սահմանական եղանակ. Ապակատար անցյալ

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք ներկելու էի ներկելու էինք
II դեմք ներկելու էիր ներկելու էիք
III դեմք ներկելու էր ներկելու էին

Ապակատար դերբայը ձևով նման է անորոշ դերբայի սեռական և տրական հոլովներին[1]։

Ապակատար դերբայն արևմտահայերենում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվում է -ու մասնիկով՝ անորոշի ձևերից։ Ի և Ու լծորդները հնչյունափոխվում են Ե-ի։

գրել → գրելու
թռչիլ → թռչելու (ի > ե)
թողուլ → թողելու (ու > ե)։

Ժամանակաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանալով օժանդակ բայի ներկայի և անցյալ ձևերին կազմում է հարկադրական եղանակի ապառնի և անցյալի ապառնի ժամանակաձևեր, որոնք մեծ գործածություն չունեն արևմտահայերեն գրական լեզվում։ Դրանք իրենց իմաստով համընկնում են արևելահայերենի հարկադրական եղանակի հետ։

1. Հարկադրական եղանակ. Ապառնի

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք գրելու եմ գրելու ենք
II դեմք գրելու ես գրելու եք
III դեմք գրելու է գրելու են

2. Հարկադրական եղանակ. Ապակատար անցյալ

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք գրելու էի գրելու էինք
II դեմք գրելու էիր գրելու էիք
III դեմք գրելու էր գրելու էին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 161, 185-183։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 286-287։