Անկատար դերբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անկատար դերբայ, հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս ընթացքի մեջ գտնվող հարաձիգ գործողություն։ Արևմտահայերենում բացակայում է այս դերբայը[1]։ Առաջին անգամ դերբայ է ճանաչվել Մանուկ Աբեղյանի կողմից[2]:

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝

գրել — գրում
կարդալ — կարդում
զարմանալ — զարմանում։

Ժամանակաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկատար դերբայը միշտ հանդես է գալիս օժանդակ բայի ներկա և անցյալ ձևերի հետ՝ կազմելով սահմանական եղանակի ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերը.

Անկատար ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք ներկում եմ ներկում ենք
II դեմք ներկում ես ներկում եք
III դեմք ներկում է ներկում են

Անկատար անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք ներկում էի ներկում էինք
II դեմք ներկում էիր ներկում էիք
III դեմք ներկում էր ներկում էին

Անկատար դերբայը նախադասության մեջ այլ կիրառություն չունի, ուստի և նրա դերը սոսկ ձևաբանական է։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 151։
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։
  3. Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 285-286։