Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցի
کلیسای تادئوس و بارتوقیمئوس مقدس.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹեհրան
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1808
Գմբեթ1 հատ

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Հազրաթի շուկայի տարածքում՝ Մոլավի պողոտայի խաչմերուկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանում հայերը հաստատվում են Ղաջարիների իշխանության գալուց հետո, երբ այն դառնում է Իրանի մայրաքաղաքը։ Ի սկզբանե հայերի մի խումբ բռնագաղթվում և այստեղ է բնակեցվում Արցախից, ապա նաև՝ Սպահանից, Ֆերեյդանից, Փերիայից։ 18-րդ դարի վերջին հայերն այստեղ կառուցում են առաջին մատուռը՝ սուրբ Գևորգ, որը 1871 թվականին ձևափոխվում է եկեղեցու[3]։

Ռուս-պարսկական պատերազմի տարիներին՝ 1808 թվականին, կառուցվել է երկրորդ հոգևոր կառույցը, որը կոչվում է Հայաստանում քրիստոնություն քարոզած երկու առաքյալների՝ սուրբ Թադևոսի և սուրբ Բարդուղիմեոսի անունով։ Նրա հիմնադրիները Ֆաթհ-Ալի շահի հրամանով եկել էին Նոր Ջուղայից՝ Թեհրանի Գոլեսթանի պալատի ապակիների հետ կապված աշխատանքների համար։ Տեղի ծխական դպրոցում ուսանել են նշանավոր իրանահայեր, օրինակ՝ Հովհաննես Մասեհյանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու հատակագծի մակերեսը մոտ 220 մ2 է, բակի և սենյակների հետ միասին կազմում է 350 մ2։ Նախքան սուրբ Գևորգի՝ եկեղեցի դառնալը, այս եկեղեցու բակը եղել է Թեհրանի քրիստոնեաների առաջին և միակ գերեզմանոցը։ Եկեղեցու բակում ամփոփվել են հայ, ռուս և անգլիացի անվանի քաղաքական գործիչների, ինչպես նաև Ալեքսանդր Բագրատիոնի, Վալտեր Սքոթի երկրորդ որդու՝ Չարլզի, զինվորական բժիշկ Դավուդ-Խանի, Իրանում Անգլիայի դեսպան Չարլզ Անիսթոնի և այլոց շիրիմներ[4]։

Հիմնադրումից ավելի քանի մեկուկես դար անց, երբ Թեհրանում կառուցվում էին նոր եկեղեցիներ, այստեղ անցկացվել են նորոգման աշխատանքներ։ Դրանց ժամանակ, պատերի գաջի տակ բացվել են մի քանի որմնանկարներ։ Դրանք ներկայացնում են ծաղկով լեցուն ծաղկաման և թութականման թռչուններ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրութհուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]