Աննիկ Շեֆրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննիկ Շեֆրազյան
Ծնվել է1908
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել էդեկտեմբերի 28, 1996(1996-12-28)
Մահվան վայրՔահրիզակ, Քահրիզակի շրջան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտությունդերասանուհի

Աննիկ Շեֆրազյան (պարս․՝ آنیک شفرازیان, 1908, Սպահան, Իրան - դեկտեմբերի 28, 1996(1996-12-28), Քահրիզակ, Քահրիզակի շրջան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իրանահայ դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննիկ Շեֆրազյանը ծնվել է 1909 կամ 1910 թվականին, Սպահանի Նոր Ջուղա քաղաքում: Արվեստագետ ազգականի խորհրդով՝ միացել է Նոր Ջուղայի թատերախմբին և Աբադանում շրջագայել նրանց հետ: Նախքան 1964 թվականին Սամուել Խաչիկյանի «The Stroke»-ում խաղալը, տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ ծանոթացել է Խաչիկյանի և Արամայիս Հովսեփյանի հետ և իր ուղին հարթել հայկական թատերախմբերում: 1968 թվականին խաղացել է Խաչիկյանի «The White Hell»-ում, որին հաջորդել են դերեր հայտնի ռեժիսորների ֆիլմերում: Նկարահանվել է «The Coachman» (Նոսրաթ Քարիմի, 1971), «Prince Ehtejab» (Բահման Ֆարմանարա, 1974), «The Chess of the Wind» (Մոհամմադրեզա Ասալնի, 1977), «The Crow» (Բահրամ Բայզայ, 1978) և «Համուն» (Դարիյուշ Մեհրջուի, 1990) ֆիլմերում: 1988 թվականին Մաջիդ Քարիզադեի «The Land of Dreams» ֆիլմի համար «Լավագույն աջակցող դերասանուհի» անվանակարգում արժանացել է Կրիստալ Սիմորղի անվան մրցանակի: Մահացել է 1996 թվականին, Քահրիզակի խնամքի տանը[1][2][3] [4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անգլերեն վերնագիր Ֆիլմի հայերեն վերնագիր Տարեթիվ
The Stroke «Կաթված» 1964
The White Hell «Սպիտակ դժոխք» 1968
The Coachman «Մարզիչը» 1971
Prince Ehtejab «Արքայազն Էթեջաբ» 1974
The Crow or The Raven «Աքլորականչ թե ագռավ» 1976
The Chess of the Wind «Քամու շախմատը» 1977
The Land of Dreams «Երազանքների երկիր» 1988
Hamoun «Համուն» 1990

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenians And Iranian Cinema։ Tehran: Film Museum Of Iran։ Summer 2004։ էջ 85։ ISBN 964-6728-44-8 
  2. Andranik Hovian (2002)։ Iranian Armenians։ Tehran: Center for International Cultura։ էջ 320։ ISBN 9643630072 
  3. «Iranian Movie DataBase آنیک شفرازیان»։ sourehcinema։ Արխիվացված օրիգինալից-ից 19 August 2013-ին։ Վերցված է 27 October 2015 
  4. Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջ 414։ ISBN 964-6974-50-3