Զոյա Փիրզադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոյա Փիրզադ
Ծնվել է1952
ԾննդավայրԱբադան, Խուզեսթան, Իրան
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուպարսկերեն[1]
Ազգությունիրանահայ
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Ժանրերպատմվածք

Զոյա Փիրզադ (1952, Աբադան, Իրան), իրանահայ վիպասան, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Փիրզադը ծնվել է Աբադան քաղաքում։ Հայրը ռուսական ծագումով իրանցի է, մայրը հայ է։ Հաճախել է տեղի հայկական դպրոցը[2][3]։

2014 թվականին Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն և 2015 թվականին «Զատկի նախօրեին» ընդհանուր վերնագրով վիպակների եռագրությունը հայերեն հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պարսկերենից թարգմանել է բանասեր, լրագրող Գևորգ Ասատրյանը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cheragh-ha ra man khamush mikonam, tr. Franklin Lewis, London։ Oneworld, 2012.
  • Yek ruz mandeh beh eid-e pak («Մեկ օր մնաց Զատիկին»)
  • Ta'am gass khormalu («Խուրմայի տտիպ համը»)
  • Mesl-e hameh asr-ha («Բոլոր երեկոների պես»)
  • Adat mikonim («Սովորություն ենք դարձնում»)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը 1997 թվականին արժանացել է «Քսան տարի՝ վիպական գրականության» մրցանակի
  • «Ես մարում եմ ճրագները» վեպը իր սահուն և պարզ ոճի համար արժանացել է հետևյալ մրցանակներին՝
    • 2001 թ. Իրանի տարվա լավագույն վեպի՝ «Փեքա» մրցանակ
    • 2001 թ. «Հուշանգ Գոլշիրի»-ի անվան գրական ֆոնդի լավագույն վեպի մրցանակ
    • 2001 թ. Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության տարվա լավագույն պարսկերեն վեպի մրցանակ
    • 2001 թ. «Եալդա» գրական մրցանակ
  • «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը ֆրանսերեն թարգմանության համար 2009 թվականին արժանացել է «Քուրիէ ինտերնասիոնալ» մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]