Մկրտում Հովնաթանյան
Ծնվել է | 1779[1] |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] |
Վախճանվել է | 1845[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմանկար[1] |
Աշակերտներ | Հակոբ Հովնաթանյան |
Զավակներ | Հակոբ Հովնաթանյան և Աղաթոն Հովնաթանյան |
Մկրտում Հովնաթանյան (1779[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] - 1845[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ դիմանկարիչ։
Հովնաթան Հովնաթանյանի որդին, Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանների հայրը։ Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտում Հովնաթանյանը ծնվել է 1779 թվականին (այլ տվյալներով՝ 1765 թվականին[2]) նկարիչներ Հովնաթանյանների տոհմիկ ընտանիքում։ Նկարել է կրոնական թեմաներով կտավներ, հայ թագավորների ու ռազմական գործիչների մի շարք դիմանկարներ, որոնցից առավել հայտնի է «Տրդատ թագավոր» կտավը (Հայաստանի ազգային պատկերասրահ)[3]։ Օգնել է հորը վերանորոգելու և նկարազարդելու Էջմիածնի Մայր Տաճարի գեղանկարները, որոնք ավելի վաղ ստեղծել էր նրա նախապապը՝ Նաղաշ Հովնաթանը։ Ստեղծել է նաև Սիոնի մայր տաճարի գեղանկարները։ Աշխատանքներում առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։ Մկրտում Հովնաթանյանի աշխատանքներից պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի ազգային պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի ազգային պատկերասրահ[4] և էջմիածնի վանքի Վեհարան)[5][6]։
Մահ և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 66 տարեկան հասակում Թիֆլիս քաղաքում։ Թաղված էր Խոջիվանքի գերեզմանատանը[7][8]։ 1937-1938 թվականներին Խոջիվանքի գերեզմանատան ոչնչացմամբ ավերվել է նաև Մկրտում Հովնաթանյանի գերեզմանը, տապանաքարն ու աճյունն անհետ կորել են։ Հետագայում նրան նվիրված փոքր տապանաքար է տեղադրվել 1962 թվականին Թբիլիսիում բացված հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Популярная художественная энциклопедия» 2-я книга, издательство «Советская энциклопедия», 1986 г.
- М. Казарян «Художники Овнатаняны» Москва, 1969 г.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «The memorial of Hovnatanyan Mkrtum (Մկրտում Հովնաթանյան) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի | Տրդատ թագավոր - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Zarkfoundation - Մկրտում Հովնաթանյան». zarkfoundation.com.
- ↑ «Մկրտում Հովնաթանյանի արվեստը (Հայոց եկեղեցու պատվերով կատարված գործերը)» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 Խոջիվանք, Սամվել Կարապետյան, ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԹ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2024 թվական, ISBN 978-9939-843-66-7
- ↑ Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большая советская энциклопедия
- Ավետիսյան, Քնարիկ (1995) Մկրտում Հովնաթանյանի արվեստը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԾԲ (Ա). pp. 76-86.(չաշխատող հղում)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 575)։ ![]() |