Արշի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1905 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1989 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Իրան |
Արշի Վիքիդարանում |
Արշալույս Մելիքսեթի Բաբայան (Արշի) (դեկտեմբերի 19, 1905, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 14, 1989, Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թավրիզում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Հայկազյան-Թամարյան երկսեռ դպրոցում, ապա սովորել է Թավրիզի թեմական միջնակարգ դպրոցում, ավարտել 1923 թվականին։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են իրանահայ և այլ պարբերականներում։ Աշխատակցել է «Արմենուհի», «Երիտասարդ հայուհի», «Լուսաբեր» և այլ պարբերականների։ 1925 թվականին Թավրիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն «Երազ և հուշեր» վերնագրով։ 1938 թվականին Թեհրանում հրատարակել է «Ցեղիս և հողիս հետ» ժողովածուն, 1949 թվականին՝ «Մանկական պարտեզը», 1954 թվականին՝ «Կյանքի անցնող էջերից», իսկ 1955 թվականին՝ «Հայկի և Բելի կռիվը»[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնասիւներ հայրենական։ [Բանաստեղծություններ] , 1981։ տիտղթ. (Արշի (Արշալույս Բաբայան))։
- Հայկի և Բէլի կռիւը։ [Բանաստեղծություններ], 1955։ տիտղթ. (Արշալույս Բաբայան (Արշի))։
- Կանաչ արտեր։ Մանկապատ. ոտանուորն. և թատերգութ. (1933-1966, Թաւրիզ-Թեհրան), 1967։ տիտղթ. (Արշի)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 166.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշի» հոդվածին։ |
|