Վարուժ Քարիմ Մասիհի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1952 (70 տարեկան) |
Ծննդավայր | Արաք, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող |
IMDb | ID ID 0439302 |
Վարուժ Քարիմ Մասիհի (Վարուժան Քարիմ Մասիհի Գրիգորյան, պարսկերեն՝ واروژ کریم مسیحی, մարտի 23, 1952, Արաք, Իրան), իրանահայ կինոռեժիսոր, խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարուժ Քարիմ Մասիհին ծնվել է 1952 թվականին Իրանի Արաք քաղաքում, որտեղ ստացել է տարրական կրթություն և սովորել է ավագ դպրոցում, այնուհետև մեկնել է Գերմանիա՝ ուսանելու բժշկություն։ Մյունխենի հայկական ակումբում հանդիպել է մի հայ դերասանի, որը փոխել է Վարուժանի կյանքի ուղին։ Նրա մոտ կինոյի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել և, երբ 1971 թվականին վերադարձել է Իրան, ծանոթացել է Բահրամ Բեյզայի հետ և դարձել նրա ասիստենտը։ Եղել է Բեյազի Իրանական հեղափոխության մասին բոլոր ֆիլմերի ասիստենտը։ Եղել է նաև ռեժիսորներ Քամրան Շիրդելի, Ամիր Նադերի և Բահման Ֆարմանարայի ասիստենտը։ Նրան թույլատրել են սովորելու Դրամատիկական արվեստի քոլեջում, որին հաջորդել է նրա կինո կարիերան։ 1975 թվականին «Մանուկների և պատանիների մտավոր դաստիարակության կենտրոնի» համար ստեղծել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Կկուն»[1][2][3][4]։
Վարուժ Քարիմ Մասիհի հետհեղափոխական տարիներին նկարահանած ամենահայտնի ֆիլմը «Վերջին արարն» է, որը ստացել է 9 մրցանակ «Արշալույս» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում։
Վարուժ Քարիմ Մասիհի «Կասկած» ֆիլմը 2009 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում[5][6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- անավարտ
Տարի | Ֆիլմ | Վերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Խմբագիր |
---|---|---|---|---|---|
1991 | Parde-ye Akhar[7] | Վերջին արար | Այո | Այո | Այո |
2009 | Tardid | Կասկած | Այո | Այո | Այո |
Saray | Սարայ | Այո | |||
2011 | Without Permission | Առանց թույլտվության | Այո | ||
1979 | Tcherike-ye Tara | Տարայի բալլադը | Այո |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999)։ A Guide To Iranian Cinema Directors 1930-1999։ Tehran: Simroo Publishing House։ էջեր 683–684։ ISBN 964-5685-35-4
- ↑ Armenians And Iranian Cinema։ Tehran: Film Museum Of Iran։ Summer 2004։ էջ 130։ ISBN 964-6728-44-8
- ↑ Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջ 415։ ISBN 964-6974-50-3
- ↑ «Varuzh Karim-Masihi»։ sourehcinema։ Վերցված է հունվարի 28, 2016
- ↑ «Կասկած»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-11-19
- ↑ «Կասկած»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-11-19
- ↑ Կինեմատոգրաֆների եւ ռեժիսորների տօնական երեկոն մեկնարկեց Վարուժ Քարիմ-Մասիհիի մեծարանքով
|