Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Թարգմանչաց եկեղեցի
کلیسای تارگمانچاتس مقدس.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹեհրանի շրջան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
ԱնվանվածՍուրբ Թարգմանչաց տոն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճPahlavi architecture?
Կառուցման ավարտ1968
Գմբեթ2 հատ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Թարգմանչաց, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Թեհրանի թեմին: Գտնվում է Վահիդիէ պողոտայի վրա, Մադրասէ Արամանէ փողոցում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թեհրանում ստվարանում է հայ բնակչությունը: Հայերը հաստատվում են նաև նոր թաղամասերում, այդ թվում՝ Վահիդիեում: 1962 թվականին Ղազվինի մոտ գտնւող Բոինզահրա շրջանի հայաբնակ Ղարաղան գյուղում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ: Տուժածներին վերաբնակեցնելու նպատակով, Եկեղեցիների Միջազգային Խորհուրդը թեհրանահայ նորաստեղծ թեմական խորհրդի համագործակցությամբ կառուցապատեց 6000 քմ. մի հողատարածք[2]: 1966 թվականի հոկտեմբեր 6-ին սկսում են եկեղեցու շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին երկու տարի անց: Դեկտեմբերին Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը օծեց եկեղեցին: Ավելի ուշ կառուցվեց նաև եկեղեցու զանգակատունը:

Եկեղեցին կոչվում է ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների («թարգմանիչներ»), ովքեր հայերենի այբուբենի ստեղծումից հետո հայերեն թարգմանեցին Աստվածաշունչը: 2018 թվականի նոյեմբերին նշվել է եկեղեցու հիմնադրման 50-ամյակը[3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թարգմանչացը արևելքից արևմուտք ձգվող բազիլիկ կառույց է, իսկ հյուսիսային ու հարավային թևերը եկեղեցին դարձրել են խաչաձև գմբեթավոր: Եկեղեցին կառուցված է աղյուսով, իսկ պատերը ներսից գաջված են, զարդարված են աստվածաշնչյան թեմայի նկարներով:

Բակում դրված է Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին, որի հեղինակն է իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրութհուններ[խմբագրել | խմբագրել կոդը]