1979 թվականի Հեղափոխությունից առաջ և հետո համագործակցել է Իրանի հայտնի նոր ալիքի[5] ռեժիսորների հետ, ինչպիսիք են` Սամուել Խաչիկյանը, Ամիր Նադերին, Նոզրաթ Քարիմին, Մասուդ Քիմիյային և Ալիրեզա Դավուդ Նեջադը։ Հեղափոխությունից հետո նրա երկու ֆիլմերը` «Կարմիր գիծ» և «Պարգև», արգելել են ցուցադրել[6]։
Նկարահանվել է նաև չորս հեռուստահաղորդումներում[7]։ 1976 թվականին նկարահանվել է Ալի Հաթամիի Soltan-e Sahebgheran հեռուստաշարքում` մարմնավորելով Մահդե Օլյաիին։ Իրանական հեղափոխությունից հետո Իրեն Զազյանցին արգելվեցին զբաղվելու ցանկացած գեղարվեստական գործունեությամբ, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ վերապատրաստվեց որպես գեղագետ[8]: Իրան վերադարձել է 1986 թվականին՝ Իրան-Իրաք պատերազմի ամենաբարդ ժամանակահատվածում։ Նրա վերջին դերը կինոյում եղել է 2008 թվականին Աբաս Քիառոստամիի Շիրին ֆիլմում[9]։