Սուրբ Սարգիս եկեղեցի (Թավրիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սարգիս եկեղեցի
Շողակաթ մատուռի մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1845
Գմբեթ3 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Եկեղեցին գտնվում է Թավրիզի Լիլավա (պարս.՝ لیل آباد` լեյլաբադ) թաղամասում[2]։ Սուրբ Սարգիսը կառուցվել է Պետրոսյանների ընտանիքը[3]՝ 1845 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մայր դռան ճակատին կա հետևյալ արձանագրութիւնը. «Շինեցաւ Ս[ուր]բ Սարգիս եկեղեցիս / ի 5 Մարտի 1845 ամի եւ ի թուին / Հայոց ՌՄՂԲ թվականիի հայրապետութե[ան] / Տեառն Ներսիսի Ե.ի, աշխա/ տութեամբ Զաքարիա Աւագ քա-/ հանայի Տէր Զաքարեանց / արդեամբ բարեպաշտ / հայազգի ժողովրդականաց»։ Հիւսիսային զանգակատան վրայ կարդում ենք. «ՇԻՆՈՒԵՑ. ՅԻՇԱ/ ՏԱԿ. ՏԷՐ. ՅԱՐՈՒԹ/ ԻՒՆԻ. ՏԷՐ ՕՀԱՆ/ ԵԱՆ»։ Հյուսիսային դռան վրա զետեղված շատ հին և հազիվ ընթեռնելի արձանագրութեան վրայ հիշվում է 1821 թվականի ապրիլ ամիսը։ Իսկ նույն քարի վրա «ՏՐ ԱԾ ՅՍ ՔՐ» (Տեր Աստված Հիսուս Քրիստոս)։ Հարավային զանգակատան ներքևի արձանագրությունից տեղեկացվում է, որ 1938 թվականին կառուցվել է եկեղեցու զանգակատունը։ 1967 թվականին դարձյալ վերանորոգվել է։ 2003 թվականին ավելացվել են նոր խաչքարակերպ դռներ ու պատուհաններ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին երկհարկանի է, գտնվում է Թամարյան հայկական դպրոցի շենքի բակում, որը երկարաձգվել է Սահակյան դպրոցի համար։ 1921 թվականի մայիսի 18-ին Ալեքսանդր Թամանյանը իջևանել է Թավրիզում, ուր որպես ճարտարապետ է աշխատել քաղաքապետարանում մինչ Երևան վերադառնալը։ Այստեղ իրականացրել է քաղաքի բարեկարգման և կառուցապատման բարելավման քաղաքաշինական նախագծեր, կառուցել է ՀՅԴ պանթեոնը Լիլավայի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, նախագծել է մասնավոր տներ և Թավրիզի հասարակական և մշակութային կենտրոնը։ Լիլավա թաղամասում գերիշխում էին դաշնակցականները, իսկ Ղալա թաղամասում, որտեղ գտնվում է առաջնորդանիստ սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, մեծ մասամբ հնչակյան էր[5]։ Հայկազյան դպրոցը տեղակայված էր դրան զուգահեռ, սակայն փակվել էր Իրան-Իրաք պատերազմից հետո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը եւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն Թաւրիզում(չաշխատող հղում)
  3. Չիֆթճեան, Գրիգոր (2017). Ուղեւորությիւն Ատրպատականի Հայոց Թեմում. Tabriz. էջ 54.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Տօն անւանակոչութեան Լիլաիայի Ս. Սարգիս եկեղեցու
  5. Աստղիկ Հակոբյան, հայկական կուսակցությունների գործունեությունն Իրանում 1921-1945 թթ.