Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Մուժումբար)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու ներսում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մուժումբար գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Թավրիզից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գյուղը մինչև 1946 թվականը բնակեցված է եղել առավելապես հայերով[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Տուժել է 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Նույն թվականի նոյեմբերից սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները, որի ծախսերն իր վրա է վերցրել Իրանի հուշարձանների պահպանության հարցերով գործակալությունը։ Մինչ վերականգնման աշխատանքներն սկսելը տեղում նաև պեղումներ են կատարվել, քանի որ հնագետի կարծիքով սուրբ Հռիփսիմեն կառուցվել է Միհր աստծուն նվիրված հեթանոսական մի տաճարի տեղում, որը թվագրվում է 3-րդ դարին։
Այստեղ փրկվել են հարյուրավոր հայեր՝ թուրք-պարսկական պատերազմից և շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Իրանի մշակույթի նախարարությունը Սուրբ Հռիփիմե եկեղեցին և մերձակայքում գտնվող հնագույն Սուրբ Աներևույթ ժամատան ավերականերն ընդգրկել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկում։ Ըստ ժամատան արձանագրութեան՝ այն կառուցվել է 1810 թվականին՝ թավրիզեցի ոսկերիչ Կարապետ Հայրապետեանի միջոցով։ Սուրբ Աներևույթից քիչ այն կողմ գտնվել են սուրբ Վարվառա կույսի մատուռը, սուրբ Երևման խաչ և սուրբ Հովհաննես ուխտատեղիները։
Այստեղ 2017 թվականին սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի տոնի առթիվ կայացել է առավոտյան ժամերգություն Իրանի հայկական համայնքի մասնակցությամբ[3]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու կամարները սրբատաշ սև բազալտից են։ Պատերն ու ծածկը կառուցված են կոպիտ մշակված քարից։ Հորինվածքը եռանավ բազիլիկ կառույց է։ Մկրտության ավազանի տեղը և մոմավառության խորշերը կանգուն են։ Եկեղեցու արևմտյան պատին գրված է[4]. «ՇԻՆԵՑԱՒ ՏՈՒՆՆ ….. ՌՃԽԷ-ին, ԵՍ ԻՍԱ ԽԱՆ ԳՐԵՑԻ, ՈՒՍՏԱ ՕԽԱՆ ՇԻՆԵՑ»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Իրանում սկսվել է երկրաշարժից տուժած հայկական եկեղեցու վերականգնումը
- ↑ Իրանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կույսերի տոնին նվիրված ժամերգություն
- ↑ «Սրբոց Հռիփսիմեանց կուսանաց տօնը՝ Մուժումբարի Ս. Հռիփսիմէ եկեղեցում»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-16-ին։ Վերցված է 2020-01-05
|