Ատրպատականի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատրպատականի հայոց թեմ, հայերի ամենաառաջին թեմն Իրանի տարածքում։ Առաջին հիշատակությունները թվագրվում են 12-րդ դարին։ Նախքան 1833 թվականին Թավրիզ տեղափոխվելը, գտնվում էր սուրբ Թադեոս առաքյալի վանքում (Մակու քաղաքի մոտ)։ Ազգային առաջնորդարանը մինչև 1936 թվականը գտնվում էր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ Ղալա թաղամասում։ Հետագայում այն տեղափոխվեց նախկին թեմական միջնակարգ դպրոցը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի փողոցում, և մինչև այժմ էլ գտնվում է այնտեղ։

Թավրիզի գործող եկեղեցիներն են'

Եվս 12 այլ կանգուն եկեղեցիներ են գտնվում Թավրիզի շրջակայքում։ Ատրպատականի թեմի եկեղեցիները ավելի քան տասը հարյուրամյակի պատմություն ունեն։ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի եկեղեցիների թիվը 223 է, որոնցից 42-ը կանգուն են, մի մասն էլ՝ վերանորոգվում։ Այդպիսիններից է Մարաղայի սուրբ Հովհաննես եկեղեցին՝ միակը այդ քաղաքում, որի նորոգումն ավարտվել է 2013 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժանետ Տ Լազարյան (2012)։ Լիա Իվանեան, ed.։ Իրանահայոց Հանրագիտարան։ Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ։ ISBN 978-9939-60-154-0