Հարթուն Օղլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարթուն Օղլի
Ծնվել էմարտի 6, 1760(1760-03-06)
Իրան
Մահացել էօգոստոսի 12, 1840(1840-08-12) (80 տարեկանում)
Իրան
Մասնագիտություներաժիշտ

Հարթուն Օղլի (Հովհաննես Հարությունյան, մոտ 1760, գյուղ Ասդաբադ, Չհարմահալ գավառում, Պարսկաստան - 1840, գյուղ Մամուռան, Չհարմահալ գավառում), հայ աշուղ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթուն Օղլին ծնվել է Իրանի Չհարմահալ գավառի Ասդաբադ գյուղում: Աշակերտել է աշուղ Ղուլ Հովհաննեսին (մոտ 1740-1834 թթ.)։ Կատարելագործվելու նպատակով շրջագայել է (Վաղարշապատ, Վան, Մուշ և այլուր)։ Գրականագետ-արվեստաբան Արամ Երեմյանը հայտնաբերել է Հարթուն Օղլու դավթարը և Նոր Ջուղայում հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», 1920), 1946 թ.-ին Թեհրանում «Փշրանքներ աշուղական գրականությունից» գրքում[1] վերահրատարակել աշուղի 36 հայերեն և 9 թուրքերեն երգերը՝ զետեղելով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրեշում» երգերի նոտագրությունը։ Գրականագետ Հ. Սահակյանը Հարթուն Օղլու 32 երգ զետեղել է «Հայ աշուղներ. 17-18-րդ դարերում» (1961) ժողովածուում և տեղեկություններ տվել նրա մասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեմեան Արամ (1946)։ Աշուղ Յարթուն օղլի: Փշրանքներ աշուղական գրականութիւնից (հայերեն)։ տպ. Մոդերն 
  2. «AV Production - Հարթուն Օղլի»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-06 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png